Մեկ օր ապրելուց հետո մահացած նորածնի մայրը դիմել է ոստիկանություն


20:15 , 20 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

«Արմենիա» բժշկական կենտրոնում օրերս նորածին է մահացել՝ ծնվելուց մեկ օր անց: Երեխայի մայրը, Արարատի մարզի 32-ամյա բնակչուհին հունիսի 18-ին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին՝ հաղորդում ներկայացնելով, որ բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, ով ապրել է մեկ օր և բժշկի սխալ բուժման հետևանքով մահացել է: Ոստիկանությունն այժմ հետաքննություն է կատարում դեպքի առթիվ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

Ըստ ծննդկանի՝ բժիշկներն իրեն հավատացրել են, որ իր նորածին երեխայի հետ ամեն ինչ նորմալ է, սակայն հաջորդ օրը փոքրիկը մահացել է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ