Խուզարկության արդյունքում Սեֆիլյանի գրասենյակում զենք չեն գտել, առգրավել են համակարգիչը


17:03 , 20 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունը ընթանում է առանց նրա փաստաբանների և դեռ չի ավարտվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան»- ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը:

Նրա խոսքերով՝ այժմ Սեֆիլյանի փաստաբանները սպասում են, որ հարցաքննությունն ավարտվի, որ կարողանան հանդիպել նրա հետ:

Այս պահին խուզարկություն է կատարվում Սեֆիլյանի բնակարանում:

Իրավապահները Ժիրայր Սեֆիլյանի տուն են մուտք գործել` դուռը կոտրելու միջոցով:

Այսօր ավելի վաղ իրավապահները խուզարկություն են կատարել  

Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում ՀԿ-ի Շինարարների փողոցում գտնվող գրասենյակում և զենք զինամթերք չեն հայտանբերել: «Խուզարկությունն ավարտվել է, որևէ զենք- զինամթերք չի գտնվել: Իրավապահներն առգրավվել են գրասենյակի համակարգիչը», -ասաց Սյուզան Սիմոնյանը:

Հիմնադիր խորհրդարանը դեռ չի որոշել առաջիկա անելիքը՝ Սեֆիլյանի  ձերբակալության առթիվ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ