Հարկային օրենսգրքի նախագծում այնպիսի վտանգավոր դրույթներ կան, որ անհնար է այն ընդվզում չառաջացնի. Մ. Թանդիլյան


14:16 , 20 հունիս, 2016

Tert.am-ը գրում է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Մանե Թանդիլյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ հարկային օրենսգրքի նախագծին: Նա նկատեց, որ նախագիծը բավականին լայնածավալ է ու ուսումնասիրելու համար երկար ժամանակ է պետք և  անթույլատրելի համարեց արտահերթ ռեժիմով այն քննարկել ԱԺ-ում:

Մանե Թանդիլյանն ասաց, որ հարկային օրենսգրքի նախագիծն այն քիչ նախագծերից է, որ կարծես քննադատում են բոլորը, սակայն մեծամասնությունը կողմ է քվեարկում:

«Եթե այդքան վտանգավոր և խնդրահարույց է օրենսգրքի նախագիծը, ապա չի կարելի այսպիսի անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերել օրենսդրին»,- ասաց նա և նշեց, որ այսպիսի նախագիծ ներկայացնելով «նսեմացվում է օրենսդիր մարմնի գործունեությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ