Հայերը լավ են «կթվում»


13:29 , 20 հունիս, 2016

Մի շտապեք ուրախանալ նոր տաքսու գալուստով, թե շուտով գրեթե անվճար քաղաքի մի ծայրից մյուսն ենք գնալու, այն էլ Տեսլա մեքենաներով: Նույն ոգևորությունն էինք ապրում նաև Քարֆուրի բացման ժամանակ: Արդեն պատրաստվում էինք, որ 5000 դրամով մեկ ամսվա սնունդ ենք գնելու, դեռ տակն էլ որոշակի մանր կմնա՝ երեխեքի համար շոկոլադ կգնենք:

Հայերը փողից լավ են բաժանվում: Հայերը լավ են կթվում: Երևի դա է պատճառը , որ մեզ մոտ բիզնես դնող ցանկացած ոք մոռանում է իր ֆիրմայի օրենքները ու սկսում է աշխատել այստեղի օրենքներով՝ կլպել մինչև վերջին կոպեկը: