13:10 , 20 հունիս, 2016
Brent ապրանքանիշի նավթը Լոնդոնի ICE բորսայում թանկացել է մինչև բարելի համար 49,57 դոլար: Հունիսի 17-ի աճուրդի ավարտի համեմատ այս ապրանքանիշի նավթի գինն աճել է 0,81 տոկոսով: Այդ մասին վկայում են առևտրային հարթակի տվյալները, գրում է lenta.ru-ն:
Տեխասի WTI նավթը նույնպես թանկանում է: Երևանի ժամանակով ժամը 9:58-ին նավթի այս ապրանքանիշի գինը թանկացել է մինչև բարելի համար 49,02 դոլար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ