Առաջին կադրերը՝ Կարելիայում տեղի ունեցած ողբերգության դեպքի վայրից (լուսանկարներ, տեսանյութ)


01:53 , 20 հունիս, 2016

ՌԴ կազմի մեջ մտնող Կարելիա Ինքնավար Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Խուդիլայնենը հունիսի 20-ը հանրապետությունում սգո օր է հայտարարել` Սյամոզերո լճում զոհվածների հիշատակին: 

Քննիչները ձերբակալել են երկու հրահանգիչներին, որոնց դեմ քրգործ է հարուցվել։

Հիշեցնենք, որ երեք լողացող միջոցներով 47 երեխաներ եւ չորս չափահաս հրահանգիչներ փոթորկի մեջ էին հայտնվել։ Աղետի հետևանքով 15 երեխա և 1 մեծահասակ է մահացել: 36 մարդու հաջողվել է փրկել։

Ողբերգության գրաֆիկական պատկերն ու դեպքի վայրի առաջին կադրերը` ստորև.