Հուլիսի 1-ից Yandex Taxi-ն կգործի Երևանում


17:50 , 18 հունիս, 2016

Հուլիսի 1-ից Yandex Taxi-ն կգործի Երևանում տաքսի պատվիրելու համար բջջային հավելվածի օգնությամբ է կատարվելու։ Լուրջ մրցակցային պայմաններ է առաջարկելու 100 դրամ մինիմալ վճարով առաջին 2 կիլոմետրի համար (+100՝ յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը)։

Դեմպինգի հոտ է գալիս, նպատակն է տեղական ծառայություններին մրցակցությունից դուրս թողելը, ոլորտում (IT) էլ մենաշնորհային կարգավիճակ ձեռք բերելը։ Չմոռանանք, որ ռուսական կապիտալով ընկերություն է շահույթը դուրս է գնալու, իսկ մեր տեղական ընկերությունները դրսից են փող բերում Հայաստան։

Տեղական ծառայությունները գնային առումով վերանայման կարիք ունեն մրցակցությանը դիմանալու համար։

Հ․Գ․Աջակցենք տեղական ծառայություններին՝ օգտվելով տեղականից։