Ի՞նչ է ուզում ասել Րաֆֆին` մարդկանց ստրկամիտ անվանելով


12:30 , 2 փետրվար, 2013

Րաֆֆի Հովաննիսյանի վերջին մի քանի մարզային հանդիպումների ելույթները սկսել են տարբերվել նախորդներից, բայց այդ տարբերությունը ինձ մի փոքր անհասկանալի թվաց: Օրինակ` մարզերում Րաֆֆին կոչ է անում, թե հերիք է, դուրս եկեք ստրկամտությունից: Հետաքրքիր է՝ ի՞նչ է ուզում ասել Րաֆֆին` անվանելով մարդկանց ստրկամիտ: Ի՞նչ իրավունք են վերապահում իրենց` մարդկանց նման ձևով վիրավորելու և սեփական ելույթները չմեկնաբանելով` ուրիշի խիարը իրենց դրոշակն են դարձնում: Եվ վերջիվերջո պետք է հասկանալ, որ եթե մի քանի գիրք եք կարդացել ու մեկ լեզու ավել գիտեք, դա չի նշանակում, որ գյուղացին ստրկամիտ է, իսկ դուք՝ վեհ գաղափարներով երկրի փրկիչ: