Ուրախալի լուր ծանր վիրավորում ստացած զինվորից


11:39 , 17 հունիս, 2016
19- ամյա զինծառայող Հովհաննես Պողոսյանի առողջական վիճակում 1 ամիս անց դրական տեղաշարժ կա:

Մայիսի 13-ին գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած զինծառայողի բուժման հարցում նույնիսկ բժիշկներն էին թերահավատ, սակայն Հովհաննեսը կարողացավ ապացուցել որ իր համար անհնարին ոչինչ չկա։

Հովհաննեսն այսօր արդեն մերսման կուրս է անցնում։ Հովհաննեսը ցավ է զգում, ինչը նշանակում է՝ զգայարանները գործում են։ Նախօրեին Հովիկն առաջին անգամ վիրավորվելուց հետո սեղմել է մերսող բժշկի ձեռքը:

Առողջություն քեզ զինվոր ջան !!!