Թիվ մեկ մարտահրավերը առաջիկայում լինելու է խաղաղության համար հիմքեր ստեղծելը


13:35 , 16 հունիս, 2016
Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի է ունենում թե տարածաշրջանային և թե գլոբալ քաղաքական բարդ ժամանակահատվածում: Թիվ մեկ մարտահրավերը առաջիկայում լինելու է խաղաղության համար հիմքեր ստեղծելը: Որքան էլ տարօրինակ թվա, այդ խաղաղության հիմքերը թե Հայաստանի համար և թե Ադրբեջանի համար պետք է առաջին հերթին ստեղծվեն երկրների ներսում: Ղարաբաղյան հարցը, շուտով, կարծում եմ կվերածվի ներքաղաքական հարցի և այդ իմաստով կարևոր է բանակցություններին թափանցիկություն հաղորդելը ու երկու ժողովուրդներին խաղաղության պատրաստելը: