Թեհրանը հայտարարել է, որ այժմ գումարը չի կարող հատկացնել իրանա–ադրբեջանական երկաթուղու կառուցման համար


04:57 , 16 հունիս, 2016

Հիշու՞մ եք, ասում էին, որ իրանական և ադրբեջանական երկաթուղիները կապող Ղազվին-Ռաշտ-Աստարա երկաթգծի արժեքը 400 միլիոն ԱՄՆ դոլար է, մերից շատ էժան-բան:

Ուղղակի տեղեկատվության համար՝ իրանական կողմը, ուշադրությու՛ն, միայն Ռաշտ-Աստարա հատվածի համար վերջերս վերահաշվարկ է արել, և ստացվել է 900 միլիոն ԱՄՆ դոլար, ինչի կապակցությամբ էլ ասվել է, որ Թեհրանն այժմ այդ գումարը չի կարող հատկացնել: