Մսամթերքի արտադրությունն աճել է 10.7%-ով


16:10 , 15 հունիս, 2016

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանում մսամթերքի արտադրությունն աճել է 10.7%-ով և կազմել 1 744.6 տոննա։

Միևնույն ժամանակ մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 20.5%-ով և կազմել 147.5 տոննա, իսկ մսի արտադրությունն աճել է 0.5%-ով և կազմել 13 043.8 տոննա։