Գերմանիայում զարգանում են ազգայնական տրամադրությունները


14:50 , 15 հունիս, 2016

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամեն տասներորդ գերմանացի գտնում է, որ երկրին անհրաժեշտ է <<ամուր ձեռքով ֆյուռեր (առաջնորդ)>> ով կկարողանա երկրը տանել բարօրության: Բնակիչների 11 տոկոսը գտնում է, որ հրեաները չափազանց ազդեցիկ են, իսկ 12 տոկոսի համար գերմանացիները իբրև ազգ բնական առավելություն ունեն մյուս ազգերի նկատմամբ: Բնակչության մեկ ե
րրորդը կարծում է, որ երկիրը գտնվում է չափազանց վտանգավոր օտարականացման վիճակում:
Սա նոր հնարավորություններ է ստեղծում նորաստեղծ AfD աջ-ծայրահեղական կուսակցության համար, որը կարող է 2017 թվականի կայանալիք Բունդեսթագի ընտրություններում որոշակի հաջողություններ գրանցել:
Միանշանակ է, որ եվրոպայում աջակողմյան տրամադրությունները գնալով աճելու են, թե Ֆրանսիայում, թե Իտալիայում և թե Լեհաստանում քաղաքական միտքը գնալով շրջվում է դեպի անցյալ: Աճի միտում կա նաև եվրոսկեպտիկների բանակում, հատկապես Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում: