ՈՒմ համար պատերազմ, ում համար` բիզնես. ադրբեջանցի պաշտոնյաներ են ձերբակալվել (photo)


07:53 , 15 հունիս, 2016

Ադրբեջանական aznews.az կայքը երեկ տեղեկություն է տարածել, որ պետական անվտանգության ծառայությունը օպերատիվ միջոցառումներ է իրականացրել Գերանբոյի շրջանում, որի արդյունքում ձերբակալվել են այդ շրջանի ղեկավարի օգնական՝ Ֆուադ Ալիևը, ճանապարհային վարչության պետի տեղակալ Միսիր Ալեկպերովը ու այլ պաշտոնյաներ։

Պարզվում է, որ այս պաշտոնյաների հրահանգով՝ ինժիներատեխնիկական աշխատանքների պատրվակով, սահմանամերձ Թափկարակոյունլու գյուղի մոտակայքում տեղակայված մարտական դիրքերում ( Թալիշի ուղղություն), ինժեներական ծանր տեխնիկայի միջոցով ոսկու հանքերի որոնման նպատակով խոր հորեր են փորվել...

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու պետական անվտանգության ծառայությունը դեռ չեն մեկնաբանել aznews.az -ի այս տեղեկությունը։