Եվրոպայի այսօրվա խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ նա հրաժարվեց իր քրիստոնեական արմատներից


16:33 , 13 հունիս, 2016


Եվրոպայի այսօրվա խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ նա հրաժարվեց իր քրիստոնեական արմատներից, երբ եկեղեցիները դարձան լոկ թանգարաններ, երբ դատարկվեցին հոգևոր օջախներ և հանվեցին վաճառքի։

Երբ արժեհամակարգի փոխարեն եկավ արժեքային վակուումը, երբ չարն ու բարին սկսեցին տարբերել միայն գրված օրենքներով։

Երբ քայքայվեցին ազգային ինքնության ակունքները ու կտրվեց կապը անցյալի հետ։

Այդ դասերը պետք է սովորել ուրիշների սխալների վրա։