Ինչից ե՞ն բողոքում. ՀՕՊ համաձայնագրից, ինչո՞ւ հենց հիմա


13:00 , 13 հունիս, 2016


Համաձայնագիրը հիմնականում երկու առումով էր անհանգստություն արտահայտում. առաջինը, որ մարդիկ այդքան էլ տեղյակ չէին թե խոսքն ինչի մասին է, ինչը նշանակում է, որ ՊՆ-ն ժամանակին ճիշտ աշխատանք չէր տարել ներկայացնելու համար, երկրորդը, առավելապես հակառուսական տրամադրություններ ունեցող շրջանակները (մի մասն այդպիսին է օբյեկտիվ իրավիճակից ելնելով):

Առաջին անհանգստության պատճառների մասին արդեն հընթացս խոսեցինք, իսկ ինչ վերաբերվում է երկրորդ պատճառին, ապա նույն տրամաբանությամբ, այդ շրջանակները պետք է պահանջեն նաև ռուսներից՝ դուրս բերել ռուսական զորքերը Հայաստանից արևմտյան և հարավային սահմանից, որովհետև դրանով էլ մեր անվտանգությունը որոշակի կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանից:

Մի փոքր տարբերությամբ, սա այսպես կոչված կախվածության միևնույն հարթության մեջ է և ներկայացվող պահանջը պետք է դիտարկել «անվտանգության զոնտիկի» ընդհանու տրամաբանության մեջ:
Միգուցե գա ժամանակը, որ դա էլ հասունանա, սակայն այս պահին չեմ կարծում, թե նման բան է հասունացել: