Չափից ավելի շատ մարդ վստահ է, որ սա քաղաքական պատվեր էր և «հարված պետականությանը»


15:01 , 1 փետրվար, 2013

Արթնանալուց նայեցի լրահոսը: Առաջին տպավորություններս կանխատեսելի են: Տպավորիչ միահամուռությամբ չափից ավելի շատ մարդ վստահ է, որ սա քաղաքական պատվեր էր եւ «հարված պետականությանը»: Զարմանալի միահամուռությամբ դրանում վստահ են հատկապես ա. Պաշտոնական անձինք՝ ԱԺ նախագահ, կրթության նախարար, բ. Հանրապետական պատգամավորներ՝ Կարեն Ավագյան, գ. այսպես ասենք, անկախներ՝ Շահնազարյան, Մարուքյան, Սաքունց, Քոքեբելյան: Սա դեռ խիստ նախնական դիտարկում է: Որեւէ եզրակացություն չեմ անում: Գրառումս չի նշանակում, որեւէ կոնսպիրոլոգիկ վարկածի հիմնավորման փորձ: Ընդամենը դիտարկում է: Կշարունակեմ ուշադիր հետեւել: Մի խնդրանք ունեմ, եթե բարդ չէ այս գրառման տակ դրեք բոլոր հղումները՝ լրատվականներից, Ֆեյսբուքից, բոլոր տեսակի հանրային դեմքերի արձագանքներով: Միասին կկարողանանք հետեւել միտումներին: