Հայաստանում քաղաքական գործիչների վրա կրակելու գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել


09:55 , 1 փետրվար, 2013

Հայաստանում ձևավորվել է գեղեցիկ ավանդություն՝ կրակում են քաղաքական գործիչների, պաշտոնյաների կամ էլ գործարարների վրա, նրանցից ոմանք մահանում են ենթադրաբար՝ «ինքնասպանության» հաջողված փորձից, իսկ ոմանք մազապուրծ են լինում: Որպես կանոն, ոստիկանները չեն բացահայտում մարդասպաններին, ովքեր վատ պատրաստվածություն ունեն և չեն կարողանում նպատակին խփել: Ենթադրաբար, պատվիրատուները չեն ցանկանում սպանել, այլ տանջել, վախեցնել, կոտրել և այլն, հիմա բոլորին հետաքրքրում է երկու հարց՝ ո՞ւմ էր դա ձեռնտու և երկրորդ՝ դա սպանության չհաջողվա՞ծ փորձ էր, թե՞ նպատակային: Ամեն դեպքում, մենք ունենք այն փաստը, որ ընտրությունները չեն հետաձգվելու, սա՝ ըստ նախնական տեղեկության, սպասենք հետագա զարգացումներին: Թերևս, սա մեզ համար ահազանգ է, որ հասկանանք, թե ՀՀԿ-ական նախագահի թեկնածուի երաշխիքները, որ Հայաստանը ապահով երկիր է, պարզապես մաղթանք է և ոչ թե երաշխիք: Այս երկրում ոչ ոք երաշխավորված չէ: Ինչ որ է, աղոթենք, որ Հայրիկյանը ապաքինվի: