3 միլիոն դրամ՝ դպրոցի վերանորոգման նպատակով


12:55 , 9 հունիս, 2016

Մարզերում առկա խնդիրները պետք է մշտապես լինեն պետության օրակարգում: Վերանորոգման աշխատանքների մասով պարբերաբար օգնության կարիք է լինում՝ ճանապարհներից մինչև կրթօջախներ:

Այս անգամ աջակցության կարիք է առաջացել Արմավիրում, որտեղ Փարաքար համայնքի դպրոցի տանիքը վերանորոգելու համար հարկավոր է 3 միլիոն դրամ:

Գործադիր մարմինը գումար է հատկացրել 160 աշակերտ ունեցող դպրոցի տանիքը կառուցելու նպատակով:
Վերջին օրերին Հայաստանի եղանակային պայմաններն էլ ավելի են մեծացնում դպրոցի վերանորոգման խնդրի անհրաժեշտությունը: