Մաքսային զննման սարքերը թարմացվում են


12:19 , 9 հունիս, 2016

Ցանկացած ոլորտում վերահսկողության իրականացման և բարձր թափանցիկության ապահովման նպատակով հարկավոր է առավելագույնս կրճատել մարդկային գործոնը և կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ:

Չինական «Նուքթեք Քամփնի» ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն մինչև տարեվերջ Հայաստան կբերվեն մաքսային զննման նոր սարքավորումներ:

Տեխնոլոգիաների թարմացումը կնպաստի այս ոլորտում աշխատանքի բարելավմանը, ինչպես նաև կբարձրացնի հաճախորդների մոտ մաքսային կառույցների աշխատանքի վերաբերյալ վստահությունը: