22:46 , 8 հունիս, 2016
Գյումրիի «Շիրակն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է Եվրոպա լիգայի նախապատրաստության շրջանակում նախատեսված ընկերական խաղի մասին:
Հայաստանի փոխչեմպիոնը վրացական Գորի քաղաքում հունիսի 23-ին ստուգողական հանդիպում կանցկացի Վրաստանի բրոնզե մեդալակիր «Դիլայի» հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 15-ին գյուրեցիները մրցելու են Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ: