Արտակարգ դեպք երթուղայինում. նստելատեղը չզիջելու համար կինը ծեծել է մեկ ուրիշ կնոջ


17:30 , 8 հունիս, 2016

Pastinfo.am-ը գրում է.

Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Վանաձորում. կանայք վիճել են երթուղայինում նստելատեղը չզիջելու հարցի շուրջ:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 37-ամյա կինը ծեծի է ենթարկվել մի անծանոթ կնոջ կողմից՝ երթուղային տաքսում նստելատեղը չզիջելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:

Անծանոթ կինը «Ռուբեն Սևակի» անվան զբոսայգում հարվածներ է հասցրել կնոջը՝ պատճառելով վնասվածքներ: