Քնեք, երբ փոքրիկը քնած է
Դա նշանակում է թույլ տալ մայրիկին, որ ձեր փոխարեն անի լվացքը կամ հավաքի տունը, ամուսինը օգնի լվանալ ափսեները եւ այլն: Հավելյալ քունը կօգնի ձեզ արտամղել սթրեսը: Ցանկացած բաց թողնված քուն առաջացնում է ինսուլինակայունություն` մի բան, որը բացասաբար է ազդում նյութափոխանակության վրա: Մինչդեռ նորմալ նյութափոխանակության պարագայում են այրվում ճարպերը: Այս մասին վկայում է Կլինիկական էնդոկրինոլոգիայի եւ նյութափոխանակության ամերիկյան ամսագիրը:
Գնացեք մերսումների
Վերջին հետազոտությունները վկայում են, որ մասնագիտական մերսումները զգալիորեն նվազեցնում են կորտիզոլ սթրես հորմոնը եւ ավելացնում լավ ինքնազգացողության օքսիտոցին հորմոնը:
Զբոսնեք
Եթե եղանակը թույլ է տալիս, փոքրիկի հետ գնացեք զբոսանքի: Եթե ոչ, փորձեք կարճ ժամանակով դուրս գալ տանից միայնակ ու քայլել: Բնության գրկում կամ պարզապես զբոսայգիներում զբոսանքը նույնպես լիցքաթափում է մարդուն` թոթափելով սթրես հորմոնները:
«Ինձ համար» 6 րոպե
Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ընդամենը 6 րոպե ընթերցանությունը կարող է հանգստացնել լարված նյարդերը եւ մոտ 70 տոկոսով փոքրացնել սթրեսը: Բայց եթե գրքերը ձեզ համար չեն, միացրեք պլանշետը, լսեք երաժշտություն: Երաժշտությամբ հնարավոր է սթրեսը հանել մոտ 60 տոկոսով: Կամ պարզապես պատրաստեք մեկ բաժակ թեյ ու մնացեք մենակ: Այն կիսով չափ կնվազեցնի սթրեսը: .
Ահա սթրեսից ազատվելու մի քանի միջոց.
- Սպորտ (զբոսանք, լող, յոգա, վազք, պար, պարանով թռչկոտում, կարդիո վարժանք)
- Տաք ցնցուղ
- Համակարգիչ, հեռախոս կամ պլանշետ
- Մի բաժակ սուրճ կամ թեյ խաղաղ ու լուռ միջավայրում
- Գրքեր
- Երաժշտություն
- Կինո
- Խանութներ
- Ցուցահանդես
- Թատրոն