Հայաստանը «դեմ» է քվեարկել Վրաստանի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքի վերաբերյալ բանաձևին


03:35 , 8 հունիս, 2016
Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկվել է բանաձև Վրաստանի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքի վերաբերյալ, և մերոնք ձեռնպահ մնալու փոխարեն հերոսաբար քվեարկել են «դեմ»` հայտնվելով Հյուսիսային Կորեայի և Բուրունդիի հետ նույն ցուցակում։ Հետո նստում և զարմանում ենք, թե ոնց է լինում, որ ազերների բացահայտ վայրագությունների պայմաններում միջազգային կառույցները տենց նեյտրալ (իսկ երբեմն էլ կողմնապահ մեր դեմ) դիրքորոշում են բռնում։ Ե՞րբ է մեր ԱԳՆ-ն հասկանալու, որ արտաքին քաղաքականությունը սոցցանցերում Ադրբեջանի մասին ստատուսներ գրելով չի սկսվում ու ավարտվում…