Մայիսին արձանագրվել է 2,1 տոկոս գնանկում


20:31 , 7 հունիս, 2016
2016-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում գրանցվել է 2,1 տոկոս գնանկում: Այս տարվա մայիսին ապրիլի գնանկումը կազմել է 0,7 տոկոս: Այս ցուցանիշներն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը: Տեղեկացնենք, որ ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ գնանակումը կազմել էր 1,9 տոկոս:
Հիշեցնենք, որ սպառողական գների ինդեքսը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է, հիմք ընդունելով 470 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան։