Ադրբեջանցիները գործածության մեջ են դրել հերթական հայալեզու կայքը՝ hayatsk.info


16:00 , 7 հունիս, 2016

Ուշադրություն

Համացանցի հայ օգտատերերին տեղեկացնում եմ, որ ադրբեջանցիները գործածության մեջ են դրել հերթական հայալեզու կայքը՝ http://hayatsk.info/ -ն... Ինչպես մյուս հայալեզու ազերիական կայքերը, այնպես էլ սա ուղղակի վխտում է հակահայ տեղեկություններով և վերլուծություններով...
Խնդրում եմ facebook-յան իմ ընկերներին և մյուս օգտատերերին չխաբվել այս կայքի հայկական անվամբ՝ հղումներ չանել, չհավանել (չլայքել) այս կայքի որևէ նյութի և չտարածել սրա ապատեղեկատվությունները...