Տղամարդկանց մի քանի հատկանիշ, որոնք դուր են գալիս կանանց


13:53 , 7 հունիս, 2016

Կանանց գրավում են «վատ» հատկանիշներով տղամարդիկ` նարցիսիզմ, մաքիվելիզմ ու  պսիխոպատիա: Այդ մասին հայտնում են լեհ, բրիտանացի ու ֆինն գիտնականները:

Հետազոտության ընթացքում գիտնականները շուրջ 2370 կանանց շրջանում հարցում են անցկացրել, ովքեր երկու տղամարդու լուսանկարներից մեկը պետք է ընտրեին:

Գիտնականներն ասում են, որ նարցիսիզմն իր մեջ ներառում է գոռոզություն ու ինքնասիրահարվածություն:

Մաքիվելիզմին հատկանշական են ցինիզմը, միայն սեփական շահերին ուշադրություն դարձնելը ու մանիպուլյացիան:

Պսիխոպատիան ներառում է ասոցիալ վարք, իմպուլսիվություն ու անգթություն:

Հոգեբանները նաև նշել են արտաքին գրավչության մի քանի հատկանիշ՝ ամուր կազմվածք ու դեմքի խոշոր դիմագծեր: Կանայք հենց այսպիսի տղամարդկանց են նախընտրում, քանի որ բնազդորեն նրա մեջ տեսնում են ուժեղ և խելացի տղամարդու:

Այսպիսի տղամարդիկ հաճախակի են ունենում վերը թվարկված հատկությունները: Չնայած դրան, հոգեբաններն ասում են, որ կանանց ձգտումը դեպի այդպիսի տղամարդիկ, լիարժեք սեր չէ, և չի կարող առողջ ամուսնության բերել: