Elq.am-ը գրում է.
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Եղեգնաձոր քաղաքի Խանջյան փողոցի 30 տան բնակիչ, 2000 թվականին ծնված Դավիթ Համլետի Զաքարյանը, ով հունիսի 4-ին, ժամը 19-ի սահմաններում, խաղալու նպատակով տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Դ. Զաքարյանի արտաքին նկարագիրն է` հասակը մոտ 155 սմ, նիհարավուն կազմվածքով, դեմքը՝ օվալաձեւ, մազերը՝ շեկ, կարճ կտրած, լայն ճակատով, հաստ հոնքերով, աչքերը՝ մուգ շագանակագույն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ