Սամվել Բաբայանն ուղղակի «ոչնչացրեց» Խանումյանին, ինչը նաև «ինքնաոչնչացում» էր նշանակում


18:11 , 6 հունիս, 2016

Սամվել Բաբայանն ուղղակի «ոչնչացրեց» Խանումյանին, ինչը նաև «ինքնաոչնչացում» էր նշանակում:

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն անդրադառնալով Հայկ Խանումյանի՝ ՊԲ հրամանատարի պաշտոնանկության վերաբերյալ նախաձեռնությանը նշել է. «Հայկ Խանումյանը ղալլաթ ա արել, ես երեկ էլ եմ ասել, այսօր ևս հայտարարում եմ, որ չեմ ուզում պաշտպանության նախարար դառնալ»:

Սա արդեն զավեշտի է նմանվում: Փաստորեն Հայկ Խանումյանը մի քանի տարի է տեղեկատվական ու հոգեբանական պլացդարմ է ապահովում Սամվել Բաբայանի համար, ծեծ ուտում, իսկ Բաբայանը այս ծանր պահին հայտարարում է, որ Հայկը ղալաթ է արել:

Լավ, ասենք սխալ է գործել, արժե՞ր այս նեղ պահին մի հատ էլ «չափալաղ» հասցնել: Խանումյանն ու Բաբայանն իրենց քայլերը չսկած արդեն տապալվեցին, բայց ոչ թե իշխանությունների, այլ ստացվում է, որ իրենց «կեղծ օրակարգերի» համար:

Սամվել Բաբայանն ուղղակի «ոչնչացրեց» Խանումյանին, ինչը նաև «ինքնաոչնչացում» էր նշանակում: