Սլովո նե սոլովեյ, կամ հո՜պ, ասել ես


18:18 , 31 հունվար, 2013

Եւ ահա,
շուկան արդեն ունի նոր հարկ, ծափեր

843758_10152461408255106_498422882_o
լուսանկարը Սարհատինն ա

Հարգելի սեղանակիցներ, ալավերդին փոխանցվում է.

Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանին.
«Շուկայի ետնամասի հատվածում, որտեղ նախկինում եղել են մսի պասաժներ, կկառուցվի 3 հարկ, որտեղ կտեղավորվեն գրասենյակներ: Սակայն կառուցվող 3 հարկը չի հատելու շուկայի նախկին բարձրության շեմը»:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին.
«Մշակույթի նախարարությունն իրենց տվել է համապատասխան առաջադրանք` պահպանելու չափի, դիրքի, տարածքի համապատասխան չափանիշները, եւ հենց այս պահին իրենք զբաղված են պատերի ամրացմամբ: Տանիքը պետք է վերակառուցեն նույնությամբ, ինչպես եղել է նախկինում: Շինարարությունն այժմ ընթացքի մեջ է, եւ ոչ մի խնդիր չկա»:
Որևէ կասկած չպետք է լինի, որ Փակ շուկան կպահպանի իր նախնական տեսքը: Փակ շուկան խիստ հսկողության տակ է և՛ Երևանի քաղաքապետարանի, և՛ մշակույթի նախարարության կողմից ու որևէ կասկած չպետք է լինի, որ շենքը կպահպանի իր նախնական տեսքը:

Սեփականատեր Սամվել Ալեքսանյանին.
«Ավելանալու է ընդամենը ստորգետնյա ավտոկայանատեղին: Որեւէ հարկ չի ավելանալու: Լինելու է մեծ շուկա՝ առանց սրահների, տաղավարների: Նոր անուն շուկան եւս չի ունենալու»:

Մշակույթի նախարարության Երևանի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Հակոբյանին.
«Գիշերը փլուզված կամարները պետք է նույնությամբ վերականգնվեն, բարձրությունը, ծավալները չեն փոփոխվելու: Նախագծի առաջին տարբերակով նախատեսված բարձրահարկ շինությունը` շուկայի հետևի մասում, նոր նախագծով չի լինելու: Նոր նախագծով լինելու է միայն զրո նիշից ներքև կայանատեղին, որն արդեն հաստատված է ու շինությունն իր նախնական տեսքով վերակառուցված»:

Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյան.
«Իսկ Փակ շուկայի մասով ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այն վերականգնվելու է իր նախկին ճարտարապետական տեսքով եւ նշանակությամբ»:


Իսկ վերջում
Ինչ վերաբերում է Փակ շուկայի ճակատագրին, ապա այդ հանձնաժողովը կզբաղվի նաև այդ հարցով: «Մինչև օրենքի ընդունումը մենք ապահովելու ենք, որպեսզի քննարկումները լինեն հրապարակային», -հավելեց վարչապետը

զանավես