Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կնշանակվի ՀՀ ԱԽ քարտուղար


17:17 , 5 հունիս, 2016

Nyut.am-ը գրում է.

Արթուր Բաղդասարյանի` ՀՀ ԱԽ քարտուղարի պաշտոնից դուրս գալուց հետո արդեն բավական ժամանակ է այդ պաշտոնը թափուր է:

Մեր տեղեկություններով, վաղը կամ մյուս օրը վերջապես ՀՀ անվտանգության խորհուրդը քարտուղար կունենա: Նախագահի հրամանագրով, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կնշանակվի այդ պաշտոնում: Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը փոխվարչապետի պաշտոնից ազատվել էր իր դիմումի համաձայն` մասնավոր սեկտորում գործունեություն ծավալելու համար: