Բոլորովին զարմանալի չէ Թուրքիայի վարչապետի կնոջ հագուկապը:


12:30 , 5 հունիս, 2016

Բոլորովին զարմանալի չէ Թուրքիայի վարչապետի կնոջ հագուկապըվԵրևի մի տաս տարի առաջ Երզնկայի գյուղերից մեկում տեղի բնակիչներից մի մարդու հարցրեցի՝ թու՞րք է, թե՞ քուրդ: Պատասխանն այն ժամանակ ինձ համար ապշեցնող էր՝ «փառք Աստծո, մահմեդական և թուրք»: Այսինքն՝ Մուստաֆա Քեմալի շատ դեպքերում բռնի բարեփոխումներից մոտ հարյուր տարի հետո էլ մահմեդական լինելը Թուրքիայի գավառներում ավելի առաջնային էր, քան նույնիսկ թուրք լինելը:

Այս տեսանկյունից արդեն բոլորովին զարմանալի չէ Թուրքիայի վարչապետի կնոջ հագուկապը: Պարզապես Բաքվի առաջին տիկնոջ հետ աններդաշնակության համատեքստում պետք է արձանագրել, որ Խորհրդային Միությունը մահմեդական հասարակությունների աշխարհիկացման գործում անհամեմատ ավելի մեծ հաջողություններ է գրանցել, քան քեմալական Թուրքիան: