Պատմության մեջ այս օրը` հունիսի 5
1783 թ. Ֆրանսիայում Մոնգոլֆիե եղբայրները օդ բարձրացրեցին առաջին օդով լցված թռչող սարքը, որն իրենց ազգանունից ստացավ «Մոնգոլֆիեր» անունը:
1799 թ. Գերմանացի բնախույզ Ալեքսանդր Հումբոլդթը ֆրանսիացի բուսաբան Էմե Բոնփլանի հետ միասին սկսում է ճանապարհորդությունը Կենտրոնական և Հարավային Ամերիկաներով:
1862 թ. Սայգոնում (ներկայիս Հոշիմին) քաղաքում կնքված պայմանագրի համաձայն, Ֆրանսիային էր անցնում Հնդկաչին թերակղզու Կոխինխինա պատմական տարածքը:
1873 թ. Անգլիայի ճնշման տակ փակվում է աշխարհի ամենամեծ՝ Զանզիբարի ստրուկների շուկան:
1907 թ. Ծնվել է Արաքսյա Գյուլզադյանը, հայ նշանավոր երգչուհի
(մահ. 1980 թ.):
1967 թ. Սկսվեց երրորդ արաբ-իսրայելական պատերազմը:
1968 թ. Մահացել է Վահրամ Փափազյանը, հայ հանճարեղ դերասան
(ծն. 1888 թ.):
1988 թ. Ռուս ուղղափառ եկեղեցին տոնում է Ռուսաստանում քրիստոնեության տարածման 1000-ամյակը:
1898 թ. Ծնվել է Ֆեդերիկո Գարսիա Լորկան, 20-րդ դարի իսպանացի մեծագույն գրողներից մեկը (մահ. 1936 թ.):
1910 թ. Մահացել է Օ. Հենրին, անգլիացի նշանավոր գրող (ծն. 1862 թ.):
1999 թ. Սկսվեց Արագածոտնի մարզի Արա գյուղում գտնվող Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռի կառուցումը:
2012 թ. 21-րդ դարում վերջին անգամ Վեներան սկսում է Արեգակի առջևով իր անցումը: