«Ջեբհաթ ան Նուսրայի» կողմից Հալեպի գնդակոծության ժամանակ ավելի քան 40 մարդ է զոհվել


17:54 , 4 հունիս, 2016

halepAraratnews.am-ը գրում է.

Ավելի քան 40 մարդ զոհվել է ու եւս 100-ն էլ վիրավորվել ահաբեկիչների կողմից Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասի գնդակոծության հետեւանքով, հայտնել է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ահաբեկչական խմբավորումների գրոհայինների կողմից Շեյխ Մաքսուդ թաղամասի գնդակոծության հետեւանքով վնասվել է ոստիկանական բաժանմունքը ու մի շարք բնակելի շենքեր: Զոհվել են ավելի քան 40 խաղաղ բնակիչներ, ոստիկաններ ու զինծառայողներ, եւս 100-ը վիրավորում է ստացել»,- ասել է նա: