Գարի Կասպարովը չի մեկնի Բաքու՝ շախմատային մրցաշարի


02:43 , 4 հունիս, 2016

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը վրդովված հայտարարել է, որ չի պատրաստվում այցելել Բաքու՝ շախմատային համաշխարհային մրցաշարհին, որը կազմակերպել է Համաշխարհային շախմատի ֆեդերացիան /ՖԻԴԵ/: Կասպարովը պատճառաբանել է, որ նախ նա Ադրբեջանից հեռացել է 1990 թվականին և հիմա այդ երկրում լինելը իր համար հաճելի չի լինի, հետո նա պնդում է, որ այդպիսի մրցաշարերը արդեն օգտագործում են խոշոր գումարներ լվանալու համար և իր խոսքերով Ադրբեջանից անգամ իրեն չեն հրավիրել այդ մրցաշարին մասնակցելու:

Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարության մամուլի խոսնակ Սամայա Մամեդովայի տարածած հայտարարության համաձայն նախարար Ազադ Ռագիմովը հրավիրել է աշխարհի նախկին չեմպիոնին մրցաշարին մասնակցելու, սակայն վերջինս մերժել է այդ հրավերը: