Այսօր Իտալիայում տոնում էին հանրապետության 70-րդ տարեդարձը


23:58 , 2 հունիս, 2016
Այսօր Իտալիայում տոնում էին հանրապետության 70-րդ տարեդարձը:
70 տարի առաջ 1946 թ. իտալական ժողովուրդը հանրաքվեի միջոցով ոչ ասեց միապետությանը և ի վերջո հաստատվեցին հանրապետական կարգեր: Սկսվեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության կեսդարյա տիրապետությունը, արդյունքում Իտալիան դարձավ աշխարհի ամենազարգացած տնտեսություններից մեկը:
Ի դեպ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների ժամանակ շատ էին մատնանշում Իտալիայի պառլամենտական հանրապետության պրակտիկան, բայց դե պարզից էլ պարզ էր, որ դա պարզունակ դեմագոգիա էր, քանզի Իտալիայի կառավարման համակարգը ամենաունիկալներից մեկն է, իսկ վարչապետների և կառավարությունների հրաժարականների թվով երկիրը թերևս ռեկորդակիր է: Հետաքրքիրն այն է, որ իշխանական պարբերական դարձած ճգնաժամերը հաղթահարվում են բավականին անցնցում և հանգիստ: