Ձեզ մոտ երբևէ այնպիսի զգացում եղե՞լ է կարծես ինչ-որ մեկը հետևում է ձեզ: Երբ մեջքի հետևում ինչ-որ մեկի հայացքն եք զգում: Եվ երբ շրջվում եք, տեսնում եք, որ իրոք մեկը նայում է ձեզ: Կամ երբ ինչ-որ բան կարծես ձեզ հուշում է. «Մի արա դա»… Սա այն է, ինչ կոչվում է 6-րդ զգայարան՝ ինտուիցիա:
Ինտուիցիա լատիներենից թարգմանաբար նշանակում է ուշադիր նայել: Ստացվում է, որ դա մեր ներքին տեսողությունն է, այս կամ այն իրավիճակից ելքը տեսնելու սուբյեկտիվ ունակությունը՝ առանց մտորումներին դիմելու: Մեզանից շատերը հաճախ վերապրում են ինտուիտիվ զգացմունքներ, որոնք մենք չենք կարողանում բացատրել, օրինակ՝ մարդկանց հետ առաջին անգամ հանդիպելուց հանկարծակի համակրանք կամ հակակրանք:
Լինդսի հետազոտողները պնդում են, որ այդ զգացմունքները, կամ ինտուիցիան՝ իրական են և մենք պետք է այն լրջորեն ընկալենք: Կազմակերպված զարգացման ուսումնասիրության և զարգացման ստրատեգիայի պրոֆեսոր Ջերարդ Հոջկինսոնի ղեկավարությամբ Լինդսի հետազոտողների խմբի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ինտուիցիան՝ մեր ուղեղի կողմից, ենթագիտակցական մակարդակի վրա ինֆորմացիայի պահպանման, ընկալման և մշակման արդյունք է:
Ըստ պրոֆեսոր Հաջիկսոնի մարդիկ հաճախ ինտուիտիվ են շարժվում, երբ ժամանակ չեն ունենում որոշում ընդունելու կամ երբ ընկնում են ինֆորմացիայի ավելցուկի կամ լուրջ վտանգի իրավիճակներում, երբ իրավիճակի գիտակցված վերլուծությունն անհնար է: Նա բերում է «Ֆորմուլա 1»-ի մրցումների ժամանակ տեղի ունեցած իրավիճակի օրինակը, երբ բոլիդի օդաչուն, ինքն էլ չհասկանալով թե ինչու, հանկարծակի արգելակեց՝ շրջադարձից առաջ, որի հետևանքով էլ խուսափեց շրջադարձից այն կողմ կուտակված մեքենաների հետ ընդհարվելուց և փրկեց իր կյանքը:
Շարունակությունն՝ այստեղ