Եթե ժամանակին Արցախյան շարժումը գիտական մակարդակով ուսումնասիրվեր, այսօր «ով ինչ է արել» հարցը շատ ավելի քիչ կբարձրանար


20:42 , 1 հունիս, 2016

Եթե ժամանակին Արցախյան շարժումը, պատերազմը, անկախության հռչակումը գիտական մակարդակով ուսումնասիրվեր, գրքեր գրվեին դրա մասին, հոդվածներ, արխիվային նյութեր հրապարակվեին, այսօր «ով ինչ է արել» հարցը շատ ավելի քիչ կբարձրանար։

Մյուս կողմից՝ ոնց նայում եմ, դեռ հնարավոր չի դա անել։ Շատ բաներ կան, որոնց մասին դժվար կլինի խոսելը։
Մյուս կողմից 2՝ ինչքան շատ ժամանակ է անցնում, այնքան շատ բան է մոռացվում։