Թուրք պրոֆեսորը Կոստանդնապոլսի վերաբերյալ դիպուկ գրառում է արել


19:40 , 1 հունիս, 2016
Թուրքիայում Կ.Պոլսի գրավման տոնակատարությունների համընդհանուր էյֆորիայի (Էրդողանի գործուն ներգործությամբ հրահրվող) ժամանակ թուրք մի պրոֆեսոր ՖԲ-ում ուշագրավ գրառում էր կատարել, որի պատճառով զրկվել էր ոչ միայն դասախոսական պաշտոնից, այլև` ներողություն էր խնդրել թուրք ազգին վիրավորելու համար և արդարանալով, որ այդ գրառումն իր անձնական մոտեցումը չէ: Բայց արդեն ուշ էր, բանն էլ բանից անցել էր:
Գրառումն ուղղակի շատ դիպուկ էր.
«Այսօր փառահեղ քաղաքակրթություն հանդիսացած Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնապոլսի` բարբարոս և մոլեռանդ մի ցեղի կողմից գրավման տարեդարձն է»: