Իսրայելի հայ համայնքը ՊԲ-ին է ուղարկել դեղորայք ու զինվորական անհատական դեղատուփեր


14:30 , 31 մայիս, 2016

Ապրիլյան դեպքերից հետո աշխարհասփյուռ հայությունը շարունակում է  համախմբված մնալ  հայոց բանակի ու զինվորների շուրջ: Օրերս Իսրայելի հայ համայնքից Պաշտպանության բանակի համար ուղարկվել է դեղորայք, բժշկական սարքավորումներ, ինչպես նաև անհատական դեղատուփեր: