Այն, ինչ անում է պլյուս չափի այս բալետի պարուհին, ուղղակի անհավանական է (լուսանկարներ, տեսանյութ)


06:54 , 31 մայիս, 2016

Նայելով այսօրվա մեր հերոսուհու լուսանկարներին՝ դժվար է հավատալ, որ նա… բալետի պարուհի է: Չնայած իր մարմնի չափերին՝ նա մեծ շնորհ և ճկունություն ունի, և դա թույլ է տալիս նրան կոտրել բոլոր կարծրատիպերը:

Այս կնոջ կյանքի ուղին արժանի է ուշադրության, և մենք որոշել ենք ձեզ մոտիկից ծանոթացնել նրա հետ:

Իլիանա Վերան (Iliana Vera) ապրում է Ամերիկայի Օստին քաղաքում: Նա մանկուց սիրահարված է եղել պարերին և վեց տարեկանից սկսել է հաճախել դասական բալետի դպրոց: Աղջիկը շատ մեծ հույսեր ուներ, սակայն դեռահասության տարիքում նրա մոտ խնդիրներ առաջացան: Նյութափոխանակության առանձնահատկությունների պատճառով աղջիկը սկսեց գիրանալ, այդ պատճառով էլ նա ստիպված էր թողնել բալետը:

«Ես դադարեցի համապատասխանել պարուսույցներիս չափանիշներին ու պահանջներին: Ես ինքս էլ հասկանում էի, որ ես երբեք բալետի պրիմա չեմ դառնա, ինչքան էլ որ ցանկանայի դա: Շատ դժվար էր որոշում կայացնել, բայց ես ստիպված եղա թողնել բալետը», – հիշում է Իլիանան իր անցյալի մասին:

Սակայն մեր հերոսուհին չկարողացավ դուրս թողնել պարերն իր կյանքից: 18 տարեկանում աղջիկն իր համար հայտնաբերեց բուրլեսկի աշխարհը: Այնտեղ միաձուլվում էր այն ամենը, ինչը դուր էր գալիս աղջկան. Պար, երաժշտություն, նորաձևություն և գայթակղության արվեստ:

Ծանոթանալով տարբեր պարերի հետ՝ Իլիանան ստեղծեց իր անկրկնելի ոճը: «Մի անգամ ես փորձի ժամանակ բալետի մի քանի քայլեր կատարեցի, և դա բոլորին հիացրեց», – պատմում է Իլիանան:

Պարուհին սկսեց ավելի ու ավելի հաճախ օգտագործել բալետի քայլերն իր ելույթների մեջ, ինչը հանդիսատեսին հաճույք էր պատճառում:

      

Հանդես գալով Ֆրոստինա Շեյք կեղծանունով՝ այս աղջիկը մեծ հայտնիություն, ճանաչում ձեռք բերեց: