Քուվեյթը ղեկավարող ընտանիքի երեք անդամներին դատել են էմիրին վիրավորելու համար


06:11 , 31 մայիս, 2016

Քուվեյթը ղեկավարող ընտանիքի երեք անդամներին դատապարտել են բանտարկության երկրի ղեկավար հանդիսացող էմիրին վիրավորելու համար, հայտնում է Reuters-ը:

Ընդամենը պատժվել է 6 մարդ` 3-ը ազնվական, 3-ը հասարակ մարդիկ: Նրանք ստացել են 5 տարվա ազատազրկում: Նրանք շփվել են WhatsApp-ի միջոցով և անպարկեշտ են արտահայտվել էմիրի հասցեին:

Քուվեյթում արգելված է քննադատել էմիրին: Նրա հասցեին անպատշաճ արտահայտությունների համար երկրի բանտերում գտնվում են տասնյակ մարդիկ: