ՌԴ-ի ու Բելառուսի միջև գազային հարցի շուրջ բանակցությունները կրկին ձախողվել են


03:52 , 31 մայիս, 2016

Lurer.com–ը գրում է.

Ռուսաստանի և Բելառուսի միջև գազային հարցի շուրջ բանակցությունները կրկին ավարտվել են առանց արդյունքի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «gazeta.ru»-ին:

Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարում էր փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, Բելառուսի պատվիրակությունը` Վլադիմիր Սեմաշկոն: Կողմերը քննարկել են գազի գնին վերաբերող հարցեր: Կողմերի հանդիպումը կայացել է, սակայն որոշում առայժմ չկա:

Ավելի վաղ Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովիկը հայտարարել էր, որ Բելառուսը Ռուսաստանից չի ստանա զեղչեր: Բելառուսի Էներգետիկայի նախարարությունում էլ հայտարարել էին, որ ցանկանում են երկու անգամ իջեցնել ռուսական գազի գինը: