Եվրոպայում շրջում է փլուզման ուրվականը. Դոնալդ Տուսկ


00:19 , 31 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը մեկնաբանել է Եվրամիության քաղաքացիներին պատած «եվրո-թերահավատության» և անգամ «եվրո-հոռետեսության» տրամադրությունները:

«Եվրոպայում թափառում է փլուզման ուրվականը և դաշնայնացման (ԵՄ-ն դաշնություն դարձնելը) խոսակցությունները լավագույն պատասխանը չեն»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջատար գործիչների հանդիպման ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է  РИА Новости գործակալությունը, Տուսկի խոսքով՝  տարված լինելով ակնթարթային և լիարժեք ինտեգրացիայի հարցերով, իրենք չեն նկատել, որ Եվրոպայի սովորական քաղաքացիները չեն կիսում իրենց խանդավառությանը:

Դոնալդ Տուսկն առաջարկել է «այդ հարցով անկեղծ ու բաց քննարկում սկսել»: