Տեսանյութում երևում է՝ ինչպես են քուրդ զինյալները հեռակառավարվող ռումբով պայթեցնում Թուրքիայի ԶՈւ զրահամեքենան


23:59 , 30 մայիս, 2016

Թուրքիայում դեռևս շարունակվում են քրդական ուժայինների հետ զինված բախումները։ Տեսանյութում երևում է, ինչպես են քուրդ զինյալները հեռակառավարվող ռումբով պայթեցնում Թուրքիայի ԶՈւ «Քիրփի» զրահամեքենան, որը նախատեսված է 10-13 զինծառայող տեղափոխելու համար։

Տեսանյութը հրապարակվել է մայիսի 28-ին, սակայն նշվում է, որ միջադեպը գրանցվել է մայիսի 18-ին՝ Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում, որը սահմանակցում է Իրաքին և Իրանին։