Հրանտ Բագրատյանը, Պետրոս Մակեյանը և այլ ՀԱԿ ակտիվիստներն ո՞ւր են, երբ պետք է աջակցություն ցուցաբերել քաղբանտարկյալներին


15:05 , 30 հունվար, 2013

Այսօր որպես ՀՀ ակտիվ ու մտահոգ քաղաքացի՝ մասնակցեցի «Ժողովուրդ» օրաթերթի կազմակերպած ակցիային, որովհետև դատապարտում եմ յուրաքաչյուր ոտնձգություն՝ մամուլի դեմ կատարվող, որը ազատ խոսքի դեմ բռնարարք է:
Վերոնշյալ միջոցառմանը մասնակցեցին նաև ՀԱԿ մի շարք անդամներ՝ Հրանտ Բագրատյան, Պետրոս Մակեյան և ուրիշներ, որոնց այդտեղ տեսնելը ինձ համար ողջունելի կլիներ, սակայն հերթական ցինիզմին այդտեղ ականատես եղա, ես կասեի՝ ինքնադրսևորման և լրագրողների հետ շփան հերթական պատրվակ, որովհետև այդ մարդիկ որևէ անգամ չեն մասնակցել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների պաշտպանությանը կազմակերպած միջոցառումներին, որևէ աջակցություն չեն ցուցաբերել երիտասարդ քաղբանտարկյալներին, որոնք իրենց երիտասարդության մի ծաղկուն ժամանակահատված են նվիրաբերել նրանց ազատությանը, իսկ այսօր այդ մարդկանց չեն հետաքրքրում այդ երիտասարդները, սակայն սրտացավորեն մասնակից են դառնում և մտահոգվում թերթի ճակատագրով: