Araratnews.am-ը գրում է.
Սեն Ռեմի դե Պրովանսում՝ քաղաքապետարանի շենքի մոտ, բացվել է Շառլ Ազնավուրի անվան անցում: Հանդիսավոր արարողությանը, հայտնի շանսոնիեից բացի, ներկա են եղել Ազնավուրի ընկերները՝ Միշել Դրուկերը, Ռիշար Ֆինդուկյանը, Դենի Բրիլլիանտը, Դիդիե Բարբելիվիենը, Ալիս Դոնան, Դանիել Գիշարը, Մարսելի «Օլիմպիկի» նախագահ Վենսան Լաբրյունը, հայտնում է Nouvelles d’Arménie-ն:
Հանդիսավոր արարողությունը շարունակվել է ճաշի սեղանի շուրջ:
IRWF կազմակերպությունը, հաշվի առնելով այն փաստը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ազնավուրի ընտանիքը փրկել է հրեական ընտանիքներ եւ օգնել ֆրանսիական «Դիմադրությանը», Շառլ եւ Աիդա Ազնավուրներին կպարգեւատրի պատվո շքանշաններով եւ Իսրայելի փոստի հետ համատեղ Ազնավուրի ծնողների՝ Քնար եւ Միշա Ազնավուրյանների նկարներով դրոշմանիշներ կարտադրի: