Մարզադպրոցի բակում հայտնաբերվել է տարեց այգեպանի դին


15:42 , 30 մայիս, 2016
Մարզադպրոցի բակում դի է հայտնաբերվել. «Փաստինֆո»Երեկ մայրաքաղաքի մարզադպրոցների մեկի բակում տարեց տղամարդու դի է հայտնաբերվել: 

«Փաստինֆո» -ի տեղեկություններով՝ 84- ամյա տարեց տղամարդու դին հայտնաբերվել է մանկապատանեկան մարզադպրոցի բակում:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մեր տեղեկություններով, տղամարդը նշված մարզադպրոցի այգեպանն է: