Թափանցիկ մեխանիզմներ գնումների ոլորտում


14:41 , 30 մայիս, 2016

Հանրության տարբեր շրջանակներում բազմիցս քննարկումների առիթ է հանդիսացել ՀՀ պետական բյուջեի ծախսերի գործընթացը: Այսպիոսվ պետական ծախսերի թափանցիկությունն ապահովելու նպատակով գնումների ոլորտում նախատեսվում է նոր մեխանիզմների ներդրում։

Վերը նշված գործընթացի մասով վերջին տարիներին արդեն իսկ քայլեր արվել են՝ ներդրվել է էլեկտրոնային գնումների համակարգը, որի միջոցով կազմակերպվում է գնումների ամբողջ գործընթացը՝ սկսած հայտերի ձևավորումից մինչեւ մրցույթի հաղթողի որոշումը։ Նշվածի շնորհիվ մարդկային միջամտությունը հասցված է նվազագույնի, իսկ հաղթողին ընտրում է համակարգը՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա։

Հիշյալ գործընթացը էլ ավելի թափանցիկ դարձնելու համար ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է մշակել ծրագրային լուծում, որը հնարավորություն կտա յուրաքանչյուրին էլեկտրոնային գնումների կայքէջում, ընտրելով հետաքրքրող պարամետրերը, ինքնուրույն ձևավորել հաշվետվություններ։