Երբ Թուրքիան ծիծաղում է Եվրոպայի վրա և սկսում դաս տալ


13:32 , 30 մայիս, 2016
Երբ Թուրքիան ծիծաղում է Եվրոպայի վրա և սկսում դաս տալ
Թուրքիայի իշխանությունները ոչ միայն սպառնալիքներով ու շանտաժներով են հարաբերվում Եվրոպայի հետ, այլ նաև փորձում են դաս տալ, խրատել: Թուրքիայի ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Ֆրանսիայում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ անվտանգության ուժերի կողմից ուժի կիրառման կապակցությամբ և կոչ արել խնդիրները լուծել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Սրանով Թուրքիան ուղղակի ծաղրում է Եվրոպային`ցույց տալով ժողովրդավարության ճանապարհը: